Diabetescare | armenia
hamburger overlay

Երիկամների իվանդություններ

Երիկամները զտում են արյունը միլիոնավոր մանր արյունատար անոթների միջոցով, իսկ հետո մեզի հետ արտահանում օրգանիզմից նրա բոլոր թափոնները։ Դիաբետի վատ հսկողության դեպքում այդ անոթները էական փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է բերել երիկամային հեմոդինամիկայի խախտմանը և երիկամների  կենսական գործառույթների կորստին։ Բացի այդ, երիկամների կառուցվածքային տարրերը (երիկամային գլոմերուլների) ենթարկվում են «հիդրավլիկ ճնշմանը», երբ նրանցում ստեղծվում է ավելորդ ճնշում, որն ի վերջո հանգեցնում է երիկամի հյուսվածքի կարծրացմանը և երիկամային անբավարարությանը՝ օրգանիզմի  մահացու վտանգավոր վիճակին։ Երիկամներում կատարվող պաթոլոգիական...

Read More

Refine Results

Ի՞նչ է շաքարախտը։

Ներկայումս աշխարհում մոտ 246 միլիոն մարդ տառապում է շաքարախտից, իսկ 2025 թվականի մոտ սպասվում է, որ այդ թիվը կավելանա մինչև 380 միլիոնի1։ Սակայն չնայած այն բանի, որ երկրագնդի բնակչության գրեթե 4% հիվանդ են շաքարախտով2, շատ մարդիկ դեռևս բավականին քիչ գիտեն այդ հիվանդության մասին։  Գոյություն ունի շաքարախտի երկու հիմնական տեսակ՝ 1-ին տիպի շաքարախտը զարգանում է այն դեպքում, երբ իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները, որոնք արտադրում են ինսուլին։ Դրանց աուտոիմուն քայքայման արդյունքում օրգանիզմում առաջանում է ինսուլինի բացարձակ դեֆիցիտ, ինչը բերում է...

Read More

Հիպերգլիկեմիա

Հիպերգլիկեմիան, կամ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, առաջանում է երբ արյան մեջ շաքարի մակարդակը գերազանցում է նորմալ արժեքների թույլատրելի միջակայքը։ Դիմեք Ձեր բուժող բժշկին, որպիսի նա որոշի Ձեր նպատակային գլիկեմիկ ցուցանիշները, որոնց հարկավոր է ձգտել հիվանդության բարենպաստ կանխատեսման համար։ Արյան մեջ շաքարի պարունակությունը կարող է աճել տարբեր պատճառներով, սակայն առավել հաճախ դրան բերում են․ Սննդի ավելցուկ ընդունում Վատորակ կամ փչացած ինսուլին Սթրես, ինֆեկցիոն կամ այլ հիվանդություններ Հրաժարում անհրաժեշտ բժշկական դեղամիջոցների ընդունումից Ֆիզիկական...

Read More

Արյան բարձր ճնշում

Արյան բարձր ճնշումը, կամ հիպերտոնիան առաջանում է անոթային պատի վիճակի էական խախտման պատճառով, երբ զգալիորեն փոփոխվում է ոչ միայն արյունատար անոթների տրամագիծը, այլ նաև դժվարանում է արյան հոսքի անցումը։ Այդ դեպքում սիրտը սովորականից ավելի ուժգին պետք է կծկվի, որպիսի տեղափոխի արյունը անոթային հունով, իսկ դա կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։ Շաքարախտով տառապող մարդիկ, որոնք ունեն բարձր արյան ճնշում, երկու անգամ ավելի ենթակա են սրտային հիվանդությունների ռիսկի, քան նրանք, ով հիպերտոնիկ է, բայց շաքարախտ չունի։ Հետազոտություննեը նույնպես ցույց են տալիս, որ հիպերտոնիայի դեպքում բարձրանում է երիկամների հիվանդությունների,...

Read More

Հիպոգլիկեմիա

Հիպոգլիկեմիան առաջանում է արյան մեջ գլյուկոզայի զգալի նվազման դեպքում։ Տվյալ վիճակի նշանները բավականին փոփոխական են։ Սակայն առավել հաճախ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը նշւմ են․ Դողումը Թուլությունը Գռգռվածությունը կամ դանդաղեցումը։ Արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է սննդի ընդունման երկարատև ուշացման կամ բաց թողնելու դեպքում՝ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնումից հետո կամ օրգանիզմի մեջ ինսուլինի ավելցուկային քանակի ընդունման դեպքում։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմայից ցածր նվազելու դեպքում շաքարախտով չտառապող մարդու մոտ, ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլինի...

Read More

Շաքարախտը և սեքսուալ առողջությունը

Շաքարախտը կարող է նեգատիվ ազդել ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց սեքսուալ առողջության վրա։ Հնարավոր բարդությունները տղամարդկանց մոտ Շաքարախտը կարող է վնասել նյարդային մանրաթելերն ու զարկերակները, որը բերում է էրեկցիայի հասնելու համար անհրաժեշտ արյան շրջանառության խախտմանը։ Շաքարախտով տառապող տղամարդիկ 3 անգամ ավելի են բախվում այդ պաթոլոգիական վիճակին, որը կոչվում է էրեկցիայի խանգարում կամ իմպոտենցիա1։ Էրակցիայի խանգարումը հանդիպում է բավականին հաճախ և ենթակա է բուժման։ Բերենք մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել իմպոտենցիայի առաջացման հավանականությունը․ ...

Read More

Երիկամների իվանդություններ

Երիկամները զտում են արյունը միլիոնավոր մանր արյունատար անոթների միջոցով, իսկ հետո մեզի հետ արտահանում օրգանիզմից նրա բոլոր թափոնները։ Դիաբետի վատ հսկողության դեպքում այդ անոթները էական փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է բերել երիկամային հեմոդինամիկայի խախտմանը և երիկամների  կենսական գործառույթների կորստին։ Բացի այդ, երիկամների կառուցվածքային տարրերը (երիկամային գլոմերուլների) ենթարկվում են «հիդրավլիկ ճնշմանը», երբ նրանցում ստեղծվում է ավելորդ ճնշում, որն ի վերջո հանգեցնում է երիկամի հյուսվածքի կարծրացմանը և երիկամային անբավարարությանը՝ օրգանիզմի  մահացու վտանգավոր վիճակին։ Երիկամներում կատարվող պաթոլոգիական...

Read More

Սրտի հիվանդություններ

Շաքարախտը բարձրացնում է սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը։ Մահացու դեպքերի մոտ 75% շաքարախտի դեպքում պայմանավորված են սրտի հիվանդություններով կամ արտահայտված անոթային պաթոլոգիայով1։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, կենսաքիմիական փոփոխություններ հրահրելով, վաղ թե ուշ «հարվածում է» արյունատար անոթների կառուցվածքին, ինչը հանգեցնում է սրտանոթային հիվանդություններին, այդ թվում արյան ճնշման աճին, հիպերխոլեստերեմիաին, արյան մակարդման խախտմանը։ Բացի Ձեզանից չկախված գործոնների (որոնցից են ժառանգականությունը, տարիքը և սեռը), սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը աճում է հետևյալ դեպքերում․ Արյան...

Read More

Ոտքերի և ոտնաթաթերի վնասվածքներ

Շաքարախտով տառապող մարդու համար, ոտքերի ամենօրյա խնամքը առողջության մասին հոգ տանելու բաղկացուցիչ մասն է կազմում։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է վնասել արյունատար անոթները, որոնք ապահովում են ոտքերը թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան շրջանառության անբավարարությունը կարող է բերել տրոֆիկ խանգարումների, նյարդային բջիջներին վնաս հասցնել, բարձրացնել վարակման ռիսկը և ոտնաթաթերի հաշմանդամության դեֆորմացիայի ձևավորումը։ Դիաբետիկ ոտնաթաթը և դրա հետ կապված բարդությունները (խոցեր, ոսկորների դեստրուկցիա, գանգրենա) հաճախ ավարտվում են վերջույթների անդամահատումով, ինչը հանդիսանում է կյանքի փրկության միակ մեթոդը։ Ցավոք,...

Read More

Pages