Շաքարախտը կարող է նեգատիվ ազդել ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց սեքսուալ առողջության վրա։
Հնարավոր բարդությունները տղամարդկանց մոտ
Շաքարախտը կարող է վնասել նյարդային մանրաթելերն ու զարկերակները, որը բերում է էրեկցիայի հասնելու համար անհրաժեշտ արյան շրջանառության խախտմանը։ Շաքարախտով տառապող տղամարդիկ 3 անգամ ավելի են բախվում այդ պաթոլոգիական վիճակին, որը կոչվում է էրեկցիայի խանգարում կամ իմպոտենցիա1։ Էրակցիայի խանգարումը հանդիպում է բավականին հաճախ և ենթակա է բուժման։
Բերենք մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել իմպոտենցիայի առաջացման հավանականությունը․
- Քրոնիկ հիպերգլիկեմիա
- Բարձր խոլեստերին
- Արյան բարձր ճնշում
- Ծխելը
- Ալկոհոլի չարաշահում։
Բացի այդ, որոշ դեղամիջոցները, այդ թվում նաև ճնշումն իջեցնող, հակադեպրեսանտները, ստամոքսի խոցի բուժման դեղամիջոցները, կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, որոնք նպաստում են սեքսուալ խանգարմանը։ Սեքսուալ ֆունկցիայի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և ցանկացած տեսակի սթրեսները։
Կանխարգելում և բուժում
Էրեկցիայի խանգարման բուժման համար գոյություն ունեն բազմաթիվ թերապեվտիկ մեթոդներ, այդ թվում նաև բերանացի ընդունման դեղամիջոցներ, ներարկումներ, մոմեր և վակուումային սարքեր։
Հնարավոր բարդություններ կանանց մոտ
Սեքսուալ խանգարումը, որպես շաքարախտի հետևանքներից մեկը, կարող է առաջանալ նաև կանանց մոտ։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, նյարդերի վնասումը, դեպրեսիան և սնկային ինֆեկցիաները գործոններ են, որոնք նպաստում են սեքսուալ խանգարումների առաջացմանը2։
Եթե Ձեզ մոտ ակա է հետևյալ ախտանշաններից մեկը, ապա, ամենայն հավանականությամբ դա շաքարախտի հետ կապված սեռական խանգարման դրսեւորում է:
- Սեքսի հանդեպ հետաքրքրության բացակայություն
- Հեշտոցային չորություն
- Անհանգստություն սեռական ակտի ժամանակ
- Շատ ավելի դժվար է հասնել օրգազմի։
Կանխարգելում և բուժում
Նախ խորհրդակցեք բժշկի հետ, որը կօգնի ձեզ որոշել բուժման լավագույն մեթոդը Ձեզ համար։ Որոշ դեպքերում օգնում է այնպիսի պարզ լուծումը, ինչպիսին է հեշտոցային քսանյութի օգտագործումը։ Եթե Ձեզ մոտ առաջացել են խնդիրներ սեքսուալ կյանքում, ապա դիմեք օգնության մասնագետներին։
1 MayoClinic.com. Эректильная дисфункция и диабет: возьмите контроль в свои руки. Источник: http://www.mayoclinic.com/health/erectile-dysfunction/DA00045.
2 Дженнифер Уайдер. Диабет наносит удар по сексуальной жизни многих женщин. Источник: http://swhr.org/about/swhr-publications/#1467821301104-af57b96d-87b7.