Հիպոգլիկեմիա
Հիպոգլիկեմիան առաջանում է արյան մեջ գլյուկոզայի զգալի նվազման դեպքում։ Տվյալ վիճակի նշանները բավականին փոփոխական են։ Սակայն առավել հաճախ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը նշւմ են․
- Դողումը
- Թուլությունը
- Գռգռվածությունը կամ դանդաղեցումը։
Արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է սննդի ընդունման երկարատև ուշացման կամ բաց թողնելու դեպքում՝ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնումից հետո կամ օրգանիզմի մեջ ինսուլինի ավելցուկային քանակի ընդունման դեպքում։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմայից ցածր նվազելու դեպքում շաքարախտով չտառապող մարդու մոտ, ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլինի արտադրությունը։ Շաքարախտով տառապող հիվանդների մոտ ներարկման կամ պոմպի միջոցով ներարկված ինսուլինը շարունակում է աշխատել՝ չնայած արյան մեջ շաքարի ցածր մակարդակի։
Հիպոգլիկեմիան հրահրվում է հետևյալ պատճառներով․
- Սթրես
- Սննդակարգի խանգարում
- Ալկոհոլի ընդունում, հատկապես առանց սննդի ընդունման
- Այլ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն
- Չափազանց ինտենսիվ կամ չափազանց երկարատև ֆիզիկական ծանրաբեռնում առանց սննդի ընդունման։
- Բժշկական պրեպարատների չափից մեծ դոզա կամ պրեպարատների ընդունման ժամանակի փոփոխություն։
Դուք կարող եք խուսափել հիպոգլիկեմիաից՝ արյան մեջ շաքարի մակարդակը պարբերաբար չափելով։ Չափազանց կարևոր է արագ կատարել չափումը հիպոգլիկեմիայի մասին նախազգուշացնող ախտանիշների դեպքում։ Եթե դուք ժամանակին միոցներ չձեռնարկեք, ապա հիպոգլիկեմիան կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, օրինակ՝ նոպաների կամ ուշագնացության։
Այն մարդը, որի մոտ սկսվել են նոպաներ կամ որը ուշագնաց է եղել, ունի շտապ բժշկական օգնության տրամադրման կարիք։ Նման ծանր փուլում գտնվող հիվանդները ունեն գլյուկագոնի անհապաղ ներարկման կարիք։ Բժիշկը պետք է նշանակի գլյուկագոն և սովորեցնի Ձեզ և Ձեր մտերիմներին ինչպես պատրաստել և կատարել տվյալ պրեպարատի ներարկումը։
Kilde: www.diabetes.no