Սրտի հիվանդություններ
Շաքարախտը բարձրացնում է սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը։ Մահացու դեպքերի մոտ 75% շաքարախտի դեպքում պայմանավորված են սրտի հիվանդություններով կամ արտահայտված անոթային պաթոլոգիայով1։
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, կենսաքիմիական փոփոխություններ հրահրելով, վաղ թե ուշ «հարվածում է» արյունատար անոթների կառուցվածքին, ինչը հանգեցնում է սրտանոթային հիվանդություններին, այդ թվում արյան ճնշման աճին, հիպերխոլեստերեմիաին, արյան մակարդման խախտմանը։ Բացի Ձեզանից չկախված գործոնների (որոնցից են ժառանգականությունը, տարիքը և սեռը), սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը աճում է հետևյալ դեպքերում․
- Արյան մեջ ճարպերի բարձր պարունակություն, մասնավորապես խոլեստերինի և տրիգլիցերիդների
- Արյան բարձր ճնշում
- Ֆիզիկական ակտիվության պակաս կամ բացակայություն
- Ավելորդ քաշ
- Սթրես
- Ալկոհոլի չարաշահում
- Ծխախոտի օգտագործում։
Ախտանշանները սրտի հիվանդությունների դեպքում
Ստորև նշված ախտանիշներից ցանկացածը կարող է լինել սրտի արատի, ինսուլտի կամ սրտանոթային այլ հիվանդությունների նշան։ Եթե Ձեզ մոտ առկա են այս ախտանշաններից որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին․
- Կրծքավանդակում ցավ կամ ծանրություն
- Գլխապտույտի նոպա
- Ծնոտում, պարանոցում, ձեռքերում, վզում կամ որովայնում ցավեր
- Կտրվածքների և վերքերի դանդաղ ապաքինում
- Թմրություն կամ կտրուկ թուլություն
- Ոտքերի ցավ, որը անցնում է հանգստից հետո
- Հևոց
- Քրտնոտություն և գլխապտույտ։
Սրտային հիվանդությունների կանխարգելում
Խորհուրդ է տրվում տարեկան 2-4 անգամ դիմեք ձեր բուժող բժշկին շաքարախտի վերահսկողությունը գնահատելու համար և ուղեկցող պաթոլոգիայի2 հայտնաբերման համար։
Բացի այդ, սրտի հիվանդությունների կանխարգելման համար Դուք կարող եք ձեռնարկել հետևյալ միջոցառումները․
- Պահպանել արյան մեջ շաքարի պարունակությունը Ձեր բուժող բժշկի կողմից խորհուրդ տրված մակարդակի վրա
- Կայունացնել արյան ճնշումը
- Հետևել խոլեստերինի և տրիգլիցերիդների պարունակությանը արյան մեջ ճիշտ սնվելու միջոցով
- Հրաժարվել ծխելուց
- Ամեն օր կատարել ֆիզիկական վարժություններ
- Նվազեցնել քաշը, եթե այն գերազանցում է հանձնարարված նորման
- Օգտագործել ալկոհոլ միայն չափավոր քանակով
- Խորհրդակցել բուժող բժշկի հետ, թե արդյոք Ձեզ անհրաժեշտ է ասպիրինի ամենօրյա օգտագործում։
Եթե Ձեր առողջության լավացման համար ապրելակերպի փոփոխությունը չի բավականացնի, ապա բժիշկը կարող է նշանակել Ձեզ դեղորայքային բուժում կամ առաջարկել կատարել վիրահատություն։ Առավել հաճախ նշանակվում է ասպիրինի ամենօրյա դեղաչափ, որը նվազեցնում է տրոմբների առաջացման ռիսկը։ Բժիշկը նույնպես կարող է նշանակել․
- Բետա-արգելափակիչներ՝ սրտի զարկերի հաճախականության նվազեցման և արյան ճնշումը իջեցման համար
- ԱՊՖ ինգիբիտորներ արյունատար անոթների լայնացման համար
- Ստատիններ, որոնք նպաստում են խոլեստերինի մակարդակի իջեցմանը։
1 Американская Диабетическая Ассоциация. Факторы риска и коронарная болезнь сердца. Информация доступна с 16 октября 2008 года на веб-сайте:
http://www.americanheart.org/presenter.jhtml?identifier=4726.
2 Американская Диабетическая Ассоциация. Источник:
http://www.diabetes.org/living-with-diabetes/treatment-and-care/whos-on-....