Արյան բարձր ճնշում
Արյան բարձր ճնշումը, կամ հիպերտոնիան առաջանում է անոթային պատի վիճակի էական խախտման պատճառով, երբ զգալիորեն փոփոխվում է ոչ միայն արյունատար անոթների տրամագիծը, այլ նաև դժվարանում է արյան հոսքի անցումը։ Այդ դեպքում սիրտը սովորականից ավելի ուժգին պետք է կծկվի, որպիսի տեղափոխի արյունը անոթային հունով, իսկ դա կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։
Շաքարախտով տառապող մարդիկ, որոնք ունեն բարձր արյան ճնշում, երկու անգամ ավելի ենթակա են սրտային հիվանդությունների ռիսկի, քան նրանք, ով հիպերտոնիկ է, բայց շաքարախտ չունի։ Հետազոտություննեը նույնպես ցույց են տալիս, որ հիպերտոնիայի դեպքում բարձրանում է երիկամների հիվանդությունների, դիաբետիկ աչքի հիվանդությունների և կաթվածի1 ռիսկը։
Բարձր արյան ճնշման պատճառները
Ամերիկյան Դիաբետիկ Ասոցիացիայի վիճակագրական տվյալների համաձայն, շաքարային դիաբետով տառապող մեծահասակների մոտ 73% -ը արյան բարձր ճնշում ունի կամ օգտվում է արյան ճնշումը իջեցնելու դեղատոմսով2 տրամադրվող դեղամիջոցներով։ Բարձր արյան ճնշման պատճառները մինչ այժմ հաստատված չեն, սակայն գոյություն ունեն հիպերտոնիա հրահրող մի քանի գործոններ․
- Ժառանգականություն
- Ռասայական պատկանելություն
- Տարիք
- Պասիվ ապրելակերպ
- Ալկոհոլի չարաշահում
- Աղի նկատմամբ բարձր զգայունություն
- Ավելորդ քաշ
- Սթրես։
Արյան բարձր ճնշման որոշումը
Արյան բարձր ճնշումը սովորաբար չի որոշվում արտաքին նշաններով կամ ախտանիշներով։ Միակ բանը, որը Դուք կարող եք անել՝ չափել ճնշումը բժշկի մոտ յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Սա արագ և հեշտ գործընթաց է, և, հավանաբար, Դուք դա արել եք բազմիցս անգամ:
Եթե Դուք ունեք բարձր ճնշում, ապա բժիշկը կարող է խորհուրդ տալ Ձեզ կատարել ավելի հաճախակի չափումներ։
Արյան բարձր ճնշման կանխարգելիչ միջոցառումներ և բուժում
Արյան բարձր ճնշումը հնարավոր չէ բուժել, բայց սովորաբար այն լավ է վերահսկվում։ Արյան բարձր ճնշման առաջացման հավանականությունը իջեցնել կարելի է հերևյալ կերպով3․
- Պահպանելով նորմալ քաշ
- Ֆիզիկական վարժություններ կատարելով
- Ճիշտ սնվելով, այսինքն ամեն օր ձեր սննդակարգում ներառելով մրգեր, բանջարեղեն և կոպիտ աղացած ալյուրից արտադրանք
- Գերադասելով ցածր աղի և ճարպի պարունակության մթերքներ և անճարպ միս
- Չչարաշահելով ալկոհոլի օգտագործումը
- Հրաժարվելով ծխախոտից։
Ձեր բուժող բժիշկը կարող է լրացուցիչ դեղամիջոցներ նշանակել`արյան նորմալ ճնշումը պահպանելու համար։ Դեղամիջոցների ընտրությունը և դեղաքանակը կախված են Ձեր անհատական առանձնահատկություններից։
1 Американская Диабетическая Ассоциация, Американский Институт кардиологии. Гипертония при диабете. Исследования в области диабета и сердечно-сосудистых заболеваний. 2013. Источник: http://www.diabetes.org/living-with-diabetes/complications/high-blood-pr....
2 Американская Диабетическая Ассоциация. Источник: http://www.diabetes.org/living-with-diabetes/complications/.
3 Всемирная лига борьбы с гипертонией. Немедикаментозная терапия высокого кровяного давления (гипертонии). Информация доступна с 17 ноября 2008 года на веб-сайте: http://www.worldhypertensionleague.org/Pages/NonpharmacologicTherapyForH...