Երիկամների իվանդություններ | armenia
hamburger overlay

Երիկամների իվանդություններ

Երիկամները զտում են արյունը միլիոնավոր մանր արյունատար անոթների միջոցով, իսկ հետո մեզի հետ արտահանում օրգանիզմից նրա բոլոր թափոնները։ Դիաբետի վատ հսկողության դեպքում այդ անոթները էական փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է բերել երիկամային հեմոդինամիկայի խախտմանը և երիկամների  կենսական գործառույթների կորստին։ Բացի այդ, երիկամների կառուցվածքային տարրերը (երիկամային գլոմերուլների) ենթարկվում են «հիդրավլիկ ճնշմանը», երբ նրանցում ստեղծվում է ավելորդ ճնշում, որն ի վերջո հանգեցնում է երիկամի հյուսվածքի կարծրացմանը և երիկամային անբավարարությանը՝ օրգանիզմի  մահացու վտանգավոր վիճակին։

Երիկամներում կատարվող պաթոլոգիական փոփոխությունների գլխավոր պատճառներն են համարվում քրոնիկ հիպերգլիկեմիան, ճարպափոխանակության խախտումերը և արյան ճնշման բարձրացումը։ Ի վերջո՝ երիկամների հիվանդությունը կամ նեֆրոպաթիան զարգանում է 1-ին տիպի շաքարախտով տառապող մարդկանց 30% մոտ, և 2-րդ տիպի1 շաքարախտով տառապող մարդկանց 10%–40% մոտ։

Ծխելը, արյան մեջ շաքարի մակարդակի հսկողության բացակայությունը կամ բարձր արյան ճնշումը բարձրացնում են երիկամների հիվանդությունների ռիսկը։ Երիկամային անբավարարության առկայությունը Ձեր ազգակիցներից որևէ մեկի մոտ նույնպես մեծացնում է ռիսկը։

Դիաբետիկ նեֆրոպաթիայի բացահայտումը

Չնայած այն բանի, որ երիկամների դիաբետիկ վնասման վաղ փուլերում կլինիկական ախտանիշները բացակայում են, ժամանակակից հետազոտության անցկացումը թույլ է տալիս բացահայտել այս բարդության վաղ (նախակլինիկական) նշանները։

Ձեզանից կվերցնեն մեզի սպիտակուցային թեստ, որը կոչվում է միկրոալբումին։ Եթե այդ սպիտակուցը հայտնաբերվել է և դրա «դիաբետիկ» ծագման մեջ կասկած չկա, ապա Ձեզ կնշանակեն բուժում, որը կարող է դանդաղեցնել կամ կանխել հիվանդության հետագա զարգացումը, քանի որ նեֆրոպաթիայի այդ փուլը դեռ շրջելի է։ 12-ից մինչև 70 տարեկան դիաբետիկներին հարկավոր է տարին առնվազն մեկ անգամ կատարել մեզի մեջ սպիտակուցի պարունակության հետազորություն 2։

Կանխարգելիչ միջոցառումներ

  • Պահպանեք արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում։ Խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, թե ինչ արժեքների սահմաններում կարող են լինել գլիկեմիկ ցուցանիշները։
  • Ճնշման բարձրացման դեպքում՝ իջեցրեք այն։ Խորհրդակցեք, թե որ ճնշումը ձեզ համար նորմալ է համարվում, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, եթե ճնշումը բարձրանա: Դեղամիջոցները, մասնավորապես ԱՓՖ արգելակիչները, կարող են արդյունավետորեն իջեցնել արյան ճնշումը և կանխել երիկամային անբավարարության զարգացումը։
  • Նվազեցրեք մեզի մեջ սպիտակուցի պարունակությունը։ Եթե Ձեր մեզում հատնաբերվել է սպիտակուց, ապա խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, թե ինչպիսի միջոցներ է հարկավոր ձեռնարկել․ անհրաժեշտ է արդյոք դեղորայքային բուժում կամ բավական կլինի սահմանափակել սննդից սպիտակուցների ընդունումը։
  • Հրաժարվեք ծխախոտի օգտագործումից։ Ծխելը ավելացնում է երիկամների անբավարարության զարգացման ռիսկը։

1 Национальный почечный фонд США. Источник: http://www.kidney.org/atoz/atozItem.cfm?id=37.

2 Национальный почечный фонд США. Микроальбуминурия при диабетической нефропатии. Источник: http://www.kidney.org/news/newsroom/fs_new/microalbindbkd.cfm.