Երիկամները զտում են արյունը միլիոնավոր մանր արյունատար անոթների միջոցով, իսկ հետո մեզի հետ արտահանում օրգանիզմից նրա բոլոր թափոնները։ Դիաբետի վատ հսկողության դեպքում այդ անոթները էական փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է բերել երիկամային հեմոդինամիկայի խախտմանը և երիկամների կենսական գործառույթների կորստին։ Բացի այդ, երիկամների կառուցվածքային տարրերը (երիկամային գլոմերուլների) ենթարկվում են «հիդրավլիկ ճնշմանը», երբ նրանցում ստեղծվում է ավելորդ ճնշում, որն ի վերջո հանգեցնում է երիկամի հյուսվածքի կարծրացմանը և երիկամային անբավարարությանը՝ օրգանիզմի մահացու վտանգավոր վիճակին։
Երիկամներում կատարվող պաթոլոգիական փոփոխությունների գլխավոր պատճառներն են համարվում քրոնիկ հիպերգլիկեմիան, ճարպափոխանակության խախտումերը և արյան ճնշման բարձրացումը։ Ի վերջո՝ երիկամների հիվանդությունը կամ նեֆրոպաթիան զարգանում է 1-ին տիպի շաքարախտով տառապող մարդկանց 30% մոտ, և 2-րդ տիպի1 շաքարախտով տառապող մարդկանց 10%–40% մոտ։
Ծխելը, արյան մեջ շաքարի մակարդակի հսկողության բացակայությունը կամ բարձր արյան ճնշումը բարձրացնում են երիկամների հիվանդությունների ռիսկը։ Երիկամային անբավարարության առկայությունը Ձեր ազգակիցներից որևէ մեկի մոտ նույնպես մեծացնում է ռիսկը։
Դիաբետիկ նեֆրոպաթիայի բացահայտումը
Չնայած այն բանի, որ երիկամների դիաբետիկ վնասման վաղ փուլերում կլինիկական ախտանիշները բացակայում են, ժամանակակից հետազոտության անցկացումը թույլ է տալիս բացահայտել այս բարդության վաղ (նախակլինիկական) նշանները։
Ձեզանից կվերցնեն մեզի սպիտակուցային թեստ, որը կոչվում է միկրոալբումին։ Եթե այդ սպիտակուցը հայտնաբերվել է և դրա «դիաբետիկ» ծագման մեջ կասկած չկա, ապա Ձեզ կնշանակեն բուժում, որը կարող է դանդաղեցնել կամ կանխել հիվանդության հետագա զարգացումը, քանի որ նեֆրոպաթիայի այդ փուլը դեռ շրջելի է։ 12-ից մինչև 70 տարեկան դիաբետիկներին հարկավոր է տարին առնվազն մեկ անգամ կատարել մեզի մեջ սպիտակուցի պարունակության հետազորություն 2։
Կանխարգելիչ միջոցառումներ
- Պահպանեք արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում։ Խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, թե ինչ արժեքների սահմաններում կարող են լինել գլիկեմիկ ցուցանիշները։
- Ճնշման բարձրացման դեպքում՝ իջեցրեք այն։ Խորհրդակցեք, թե որ ճնշումը ձեզ համար նորմալ է համարվում, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, եթե ճնշումը բարձրանա: Դեղամիջոցները, մասնավորապես ԱՓՖ արգելակիչները, կարող են արդյունավետորեն իջեցնել արյան ճնշումը և կանխել երիկամային անբավարարության զարգացումը։
- Նվազեցրեք մեզի մեջ սպիտակուցի պարունակությունը։ Եթե Ձեր մեզում հատնաբերվել է սպիտակուց, ապա խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, թե ինչպիսի միջոցներ է հարկավոր ձեռնարկել․ անհրաժեշտ է արդյոք դեղորայքային բուժում կամ բավական կլինի սահմանափակել սննդից սպիտակուցների ընդունումը։
- Հրաժարվեք ծխախոտի օգտագործումից։ Ծխելը ավելացնում է երիկամների անբավարարության զարգացման ռիսկը։
Երիկամների իվանդություններ
