Հիպերգլիկեմիա | armenia
hamburger overlay

Հիպերգլիկեմիա

Հիպերգլիկեմիան, կամ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, առաջանում է երբ արյան մեջ շաքարի մակարդակը գերազանցում է նորմալ արժեքների թույլատրելի միջակայքը։ Դիմեք Ձեր բուժող բժշկին, որպիսի նա որոշի Ձեր նպատակային գլիկեմիկ ցուցանիշները, որոնց հարկավոր է ձգտել հիվանդության բարենպաստ կանխատեսման համար։

Արյան մեջ շաքարի պարունակությունը կարող է աճել տարբեր պատճառներով, սակայն առավել հաճախ դրան բերում են․

  • Սննդի ավելցուկ ընդունում
  • Վատորակ կամ փչացած ինսուլին
  • Սթրես, ինֆեկցիոն կամ այլ հիվանդություններ
  • Հրաժարում անհրաժեշտ բժշկական դեղամիջոցների ընդունումից
  • Ֆիզիկական գործունեության պակաս կամ ամբողջական բացակայություն:

Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է դառնալ լուրջ խնդիրների և քրոնիկ բարդությունների պատճառ։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակության մասին վկայող հատկանիշներին են վերաբերվում․

  • Հաճախակի միզարձակությունը
  • Քաշի անհասկանալի կորուստը
  • Տեսողության սուրության խախտում
  • Բերանի մեջ չորություն կամ մաշկի չորությունը
  • Հոգնածությունը և արագ թուլացումը
  • Կտրվածքների և վերքերի դանդաղ ապաքինումը
  • Հեղուկի կարիքի ավելացում։

Կարևոր է հետևել այն բանին, որպիսի շաքարի մակարդակը արյան մեջ համապատասխանի նորմային։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հաճախակի չափումը կօգնի Ձեզ խուսափել ինչպես սուր վիճակներից (հիպոգլիկեմիա և հիպերգլիկեմիայի պատճառով առաջացած ծանր դեկոմպենսացիա), այնպես էլ քրոնիկ բարդություններից, որոնք հաճախ հաշմանդամության բնույթ են կրում։