Հիպերգլիկեմիան, կամ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, առաջանում է երբ արյան մեջ շաքարի մակարդակը գերազանցում է նորմալ արժեքների թույլատրելի միջակայքը։ Դիմեք Ձեր բուժող բժշկին, որպիսի նա որոշի Ձեր նպատակային գլիկեմիկ ցուցանիշները, որոնց հարկավոր է ձգտել հիվանդության բարենպաստ կանխատեսման համար։
Արյան մեջ շաքարի պարունակությունը կարող է աճել տարբեր պատճառներով, սակայն առավել հաճախ դրան բերում են․
- Սննդի ավելցուկ ընդունում
- Վատորակ կամ փչացած ինսուլին
- Սթրես, ինֆեկցիոն կամ այլ հիվանդություններ
- Հրաժարում անհրաժեշտ բժշկական դեղամիջոցների ընդունումից
- Ֆիզիկական գործունեության պակաս կամ ամբողջական բացակայություն:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է դառնալ լուրջ խնդիրների և քրոնիկ բարդությունների պատճառ։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակության մասին վկայող հատկանիշներին են վերաբերվում․
- Հաճախակի միզարձակությունը
- Քաշի անհասկանալի կորուստը
- Տեսողության սուրության խախտում
- Բերանի մեջ չորություն կամ մաշկի չորությունը
- Հոգնածությունը և արագ թուլացումը
- Կտրվածքների և վերքերի դանդաղ ապաքինումը
- Հեղուկի կարիքի ավելացում։
Կարևոր է հետևել այն բանին, որպիսի շաքարի մակարդակը արյան մեջ համապատասխանի նորմային։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հաճախակի չափումը կօգնի Ձեզ խուսափել ինչպես սուր վիճակներից (հիպոգլիկեմիա և հիպերգլիկեմիայի պատճառով առաջացած ծանր դեկոմպենսացիա), այնպես էլ քրոնիկ բարդություններից, որոնք հաճախ հաշմանդամության բնույթ են կրում։
Հիպերգլիկեմիա
