Ատամների եւ լնդերի խնամք | armenia
hamburger overlay

Ատամների եւ լնդերի խնամք

Շաքարախտով մարդկանց մոտ լնդերի հիվանդությունները զարգանում են երկու անգամ հաճախ, քան այդ հիվանդությամբ չտառապող մարդկանց մոտ։ Լնդերի բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունները հնդիսանում են շաքարախտի բարդություններից մեկը։ Հայտնի են վիճակագրության տվյալները, ըստ որոնց շաքարախտով տառապող մարդկանց գրեթե մեկ երրորդը լուրջ պարոդոնտալ հիվանդություններ1 ունի։ Պարբերաբար կանխարգելիչ հետազոտությունները ատամնաբույժի մոտ և լավ ատամնաբուժական խնամքը կարող է օգնել կանխելու ատամնաբուժական խնդիրները։

Հնարավոր խնդիրներ

Բացի կարիեսից և լնդերի հիվանդություններից, շաքարախտով տառապող մարդկանց մոտ հաճախակի հանդիպում են հետևյալ հիվանդությունները․

Կաթնախտ (բերանի խոռոչի կանդիդոզ) — դա բերանի խոռոչի լորձաթաղանթների սնկային վարակ է, որի դեպքում լեզվի վրա առաջանում են սպիտակ և կարմիր բծեր։ Դրանք կարող են ուղեկցվել բերանում ցավոտ կամ այրվող զգացողությամբ։ Կաթնախտը կարող է առաջանալ թքի մեջ շաքարի պարունակության աճից։ Որպես բուժում ատամնաբույժը կարող է նշանակել Ձեզ հակասնկային դեղամիջոցներ2։

Բերանի չորությունը (քսերոստոմիա) կարող է անհանգստություն առաջացնել և հանգեցնել վարակիչ հիվանդությունների կամ կարիեսի։ Կարիեսը կանխելու համար ատամնաբույժը կարող է նշանակել թքի արհեստական փոխարինող կամ ֆտորիդով բուժում:

Լնդերի հիվանդությունների կանխարգելում

Լնդերի հիվանդությունները կարելի է կանխել։ Առողջ ատամներ և լնդեր ունենալու համար հետևեք հետյալ խորհուրդներին3

  • Հայտնեք ձեր ատամնաբույժին ան մասին որ դուք շաքարախտ ունեք
  • Օրեկան երկու անգամ լվացեք ձեր ատամները ֆտորային ատամի մածուկով
  • Ամեն օր մաքրեք ատամները ատամի թելով
  • Պարբերաբար այցելեք ատամնաբույժին կանխարգելիչ զննման համար
  • Հավասարակշռեք ձեր սննդակարգը
  • Ձեր արյան շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահեք։

Երբ է անհրաժեշտ դիմել ատամնաբույժին

Հետևյալ ախտանիշների առաջացման դեպքում Ձեզ անհրաժեշտ է դիմել ատամնաբույժին2

  • Լնդերի արյունահոսականություն
  • Լնդերի կարմրություն, ուռածություն և փխրունություն
  • Ատամների և լնդերի միջև ազատ խոռոչների առաջացում
  • Բերանից մշտական տհաճ հոտ կամ տհաճ համ բերանում
  • Թուլացած ատամ կամ կծելու զգացողության փոփոխություն
  • Փոփոխություն ատամնաշարի և ատամների համապատասխանության մեջ։

1 Американская Диабетическая Ассоциация. Осложнения диабета в США. Источник: http://www.diabetes.org/living-with-diabetes/complications/

2,3 Американская Диабетическая Ассоциация. Диабет и гигиена полости рта. Источник: http://www.ada.org/en/~/media/ADA/Publications/Files/For_the_Dental_Pati...