Աչքի հիվանդություններ
Շաքարախտով տառախող մարդիկ աչքի տարբեր հիվանդությունների մեծ ռիսկի տակ են, որոնք առաջանում են շաքարախտի վատ վերահսկողության պատճառով։ Դրանց առաջին հերթին վերաբերվում են ռետինոպաթիան, կատարակտը և գլաուկոման։ Ակնաբուժական այս պաթոլոգիաներից ցանկացածը ժամանակի ընթացքում կարող է կուրության հանգեցնել: Ախտանիշների բացահայտումը դրանց զարգացման սկզբնական փուլում հանդիսանում է հիմնական գործոնը, որը թույլ է տալիս խուսափել կամ նվազեցնել այդ հիվանդությունների ռիսկը։
Ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի պաթոլոգիա) իրենից ներկայացնում է առավել տարածված դիաբետիկ բարդություն։ Ռետինոպաթիայի դեպքում կատարվում են ցանցաթաղանթի արյունատար անոթների տրամագծի և վիճակի զգալի փոփոխություններ։ Պաթոլոգիական պրոցեսների արդյունքը` անոթային պատի թափանցելիության բարձրացումն ու էքսուդատի արտահոսքը: Այդպիսի վիճակը կոչվում է ոչ պրոլիֆերատիվ կամ ֆոնային դիաբետիկ ռետինոպաթիա։Պաթոլոգիական փոփոխությունների այս փուլը կրում է շրջելի բնույթ, երբ գլիկեմիայի կայունացված վերահսկողությունը և ժամանակին նշանակված բուժումը ունենում են բարձր արդյունավետություն։
Ռետինոպաթիայի զարգացման հաջորդ փուլում փոփոխությունները արդեն ավելի զգալի են։ Դրանց կարող են վերաբերվել կետավոր արյունազեղումները, որոնք հետագայում կարող են կրել ծավալուն բնույթ; ոչ լիարժեք անոթների նորագոյացություն, որոնք հեշտ վնասվում են; ֆիբրոզացման գործընթացների ակտիվացում։ Ամբողջությամբ դա հանգեցնում է տեսողության իջեցմանը, իսկ ցանցաթաղանթի շերտազատումը՝ դրա մասնակի կամ ամբողջական կորստին։
Այս փուլում, որը նշանակվում է որպես պրոլիֆերատիվ, պաթոլոգիական գործընթացները արդեն անշրջելի են։
Ցավոք ռետինոպաթիան լայնորեն տարածված է, հատկապես շաքարախտով տառապող մարդկանց մոտ երկար տարիներ շարունակ։ Սակայն արյան մեջ շաքարի մակարդակի մշտական վերահսկման դեպքում, այս բարդությունից կարելի է խուսափել։
Կատարակտը ատաջացնում է աչքի ոսպնյակի մթագնում, ինչը նույնպես բացասաբար է ազդում տեսողական սուրության վրա։ Կատարակտը բավականին վաղ է հայտնվում շաքարային դիաբետի դեպքում, սակայն առավել հաճախ բնորոշ է տարեց անձանց համար։ Ակնաբույժի ամենամյա խորհրդակցությունը օգնում է հայտնաբերել կատարակտը նախքան նրա ավելի ծանր ձեւի վերածվելը։
Գլաուկոմա – դա ներակնային հեղուկի ճնշման բարձրացումն է։ Տվյալ հիվանդությունը կարող է հանգեցնել տեսողական նյարդի վնասմանը և տեսողության կորստին։ Գլաուկոման բնորոշ է 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց և հիվանդության մեծ ստաժ ունեցողներին։
Աչքի հիվանդությունների ռիսկի նվազեցում
Ժամանակին ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ, Դուք կարող եք էապես նվազեցնել շաքարախտի հետ կապված աչքի հիվանդությունների զարգացման ռիսկը
- Վերահսկեք արյան մեջ շաքարի մակարդակը։ Արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակի աճման դեպքում (քրոնիկ հիպերգլիկեմիայի) աճում է ռետինոպաթիայի ռիսկը։ Որպես կանոն, որքան լավ է մարդը վերահսկում շաքարի մակարդակը, այդքան ավելի ուշ է նրա մոտ առաջանում և զարգանում ռետինոպաթիան։ Շաքարախտի ճիշտ վերահսկման դեպքում նվազում է նաև կատարակտի ռիսկը։ Իջեցրեք ձեր արյան ճնշումը։ Զարկերակային հիպերտենզիան էապես բարձրացնում է ռետինոպաթիայի զարգացման ռիսկը։
- Հրաժարվեք ծխելուց։ Ծխելը հրահրում է կատարակտի և շատ այլ դիաբետիկ բարդությունների առաջացման ռիսկը։
- Յուրաքանչյուր տարի կատարեք աչքի հատակի զննում լայնացած բիբի դեպքում։
- Շաքարախտով տառապող մարդկանց մոտ, հաճախ աչքի հիվանդության ախտանիշները չեն արտահայտվում մինչև այն ժամանակ, մինչև այն չի անցնում առավել ծանր ձևի։ Սակայն բժիշկը կարող է հայտնաբերել ռետինոպաթիան մինչև Ձեզ մոտ տեսողության խնդիրների առաջացումը։ Լայնացած բիբի աչքի հատակի զննման ժամանակ ակնաբույժը ստուգում է արյունատար անոթները ցանցաթաղանթի ետևում։ Որքան ավելի վաղ կհայտնաբերվի ռետինոպաթիան, այդքանով բարձր է աչքերի հետագա վնասումը կանխելու հավանականությունը։