1-ին տիպի շաքարախտ | armenia
hamburger overlay

1-ին տիպի շաքարախտ

1-ին տիպի շաքարախտը սովորաբար զարգանում է երեխաների, դեռահասների և երիտասարդ մարդկանց մոտ, սակայն այն կարող է սկսվել ցանկացած տարիքում։ Երեխաների, դեռահասների և երիտասարդ մարդկանց մոտ 3%-ը տառապում են այդ տիպի շաքարախտով։ Ներկայումս մանկական և դեռահաս բնակչության շրջանում հայտնի են 2-րդ տիպի1 շաքարախտի հայտնաբերման շատ դեպքեր։

1-ին տիպի շաքարախտը, որպես կանոն, կտրուկ է սուր կերպով։ Դրան բնորոշ են հետևյալ ախտանիշների հայտնվելը՝

  • Չափազանց ծարավ և բերանի չորություն
  • Հաճախակի միզարձակություն
  • Հոգնածության և թուլության բարձրացում: Էներգիայի բացակայություն
  • Քաշի կտրուկ կորուստ
  • Վերքերի դանդաղ առողջացում
  • Վարակիչ հիվանդությունների ենթակայություն
  • Տեսողության սրության խանգարում։

1-ին տիպի շաքարախտը զարգանում է այն դեպքում, երբ իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները, որոնք արտադրում են ինսուլին։

Դրանց աուտոիմուն քայքայման արդյունքում օրգանիզմում առաջանում է ինսուլինի բացարձակ դեֆիցիտ, ինչը բերում է օրգանիզմում բոլոր նյութափոխանակության գործընթացների խախտմանը։

1-ին տիպի շաքարախտի դեպքում նշանակվում է ինսուլինի փոխարինող թերապիա, երբ օրգանիզմը ապահովվում է դեղորայքով՝ ներարկված հետևյալ եղանակներից մեկով՝

  • Ինսուլինային պոմպի միջողով
  • Ինսուլինային գրիչ-ներարկիչի միջոցով
  • Միանգամյա օգտագործվող ներարկիչի միջոցով։

Ինսուլինաթերապիայի գլխավոր նպատակն է արյան մեջ շաքարի պարունակությունը նորմային մոտ հասցնելը և կարգավորելը։ Բայց այն հնարավոր է միայն զուգորդելով է առողջ սննդակարգի, կանոնավոր ֆիզիկական վարժությունների և արյան մեջ գլյուկոզի անընդհատ չափումների հետ: Շաքարախտի լավ փոխհատուցումը ծառայում է որպես շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների առաջացման և զարգացման կանխարգելում:

Центры лечения и профилактики заболеваний. Национальный информационный бюллетень по вопросам диабета, 2007. Информация доступна с 16 октября 2008 года на веб-сайте: https://www.cdc.gov/diabetes/data/index.html.