1-ին տիպի շաքարախտը սովորաբար զարգանում է երեխաների, դեռահասների և երիտասարդ մարդկանց մոտ, սակայն այն կարող է սկսվել ցանկացած տարիքում։ Երեխաների, դեռահասների և երիտասարդ մարդկանց մոտ 3%-ը տառապում են այդ տիպի շաքարախտով։ Ներկայումս մանկական և դեռահաս բնակչության շրջանում հայտնի են 2-րդ տիպի1 շաքարախտի հայտնաբերման շատ դեպքեր։
1-ին տիպի շաքարախտը, որպես կանոն, կտրուկ է սուր կերպով։ Դրան բնորոշ են հետևյալ ախտանիշների հայտնվելը՝
- Չափազանց ծարավ և բերանի չորություն
- Հաճախակի միզարձակություն
- Հոգնածության և թուլության բարձրացում: Էներգիայի բացակայություն
- Քաշի կտրուկ կորուստ
- Վերքերի դանդաղ առողջացում
- Վարակիչ հիվանդությունների ենթակայություն
- Տեսողության սրության խանգարում։
1-ին տիպի շաքարախտը զարգանում է այն դեպքում, երբ իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները, որոնք արտադրում են ինսուլին։
Դրանց աուտոիմուն քայքայման արդյունքում օրգանիզմում առաջանում է ինսուլինի բացարձակ դեֆիցիտ, ինչը բերում է օրգանիզմում բոլոր նյութափոխանակության գործընթացների խախտմանը։
1-ին տիպի շաքարախտի դեպքում նշանակվում է ինսուլինի փոխարինող թերապիա, երբ օրգանիզմը ապահովվում է դեղորայքով՝ ներարկված հետևյալ եղանակներից մեկով՝
- Ինսուլինային պոմպի միջողով
- Ինսուլինային գրիչ-ներարկիչի միջոցով
- Միանգամյա օգտագործվող ներարկիչի միջոցով։
Ինսուլինաթերապիայի գլխավոր նպատակն է արյան մեջ շաքարի պարունակությունը նորմային մոտ հասցնելը և կարգավորելը։ Բայց այն հնարավոր է միայն զուգորդելով է առողջ սննդակարգի, կանոնավոր ֆիզիկական վարժությունների և արյան մեջ գլյուկոզի անընդհատ չափումների հետ: Շաքարախտի լավ փոխհատուցումը ծառայում է որպես շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների առաջացման և զարգացման կանխարգելում:
1-ին տիպի շաքարախտ
