2-րդ տիպի շաքարախտ
Շաքարախտի միջև 2-րդ տիպի շաքարախտը դիտվում է 90% դեպքերում1։ 2-րդ տիպի շաքարախտի դեպքում ենթաստամոքսային գեղձը կարող է արտադրել բավական քանակության ինսուլին, սակայն օրգանիզմը ունակ չէ այն արդյունավետ օգտագործել։ Այդ վիճակը պայմանավորված է ինսուլինի հանդեպ լյարդի և մկանային հյուսվածքի զգայունության իջեցմամբ և նշվում է «ինսուլինակայունություն» տերմինով։ Արդյունքում, ենթաստամոքսային գեղձը կարող է ընդհանրապես դադարեցնել ինսուլինի արտադրությունը։ Ուստի 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար հիպոգլիկեմիկ հաբային դեղամիջոցների հետ մեկ տեղ հետագա փուլերում օգտագործվում է ինսուլին։
Առավել հաճախ 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանում են տարեց մարդիկ, սակայն այն կարող է սկսվել ցանկացած տարիքում։ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի լրացուցիչ գործոններին են վերաբերվում՝
- Գենետիկական նախահակում
- Ընտանիքում հղիության շաքարախտի դեպքեր (վիճակ, որը բնութագրվում է կնոջ մոտ հղիության ընթացքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ)
- Ճարպակալում
Քանի որ 2-րդ տիպի շաքարախտը զարգանում է դանդաղ և աննկատ, շատ մարդկանց մոտ ախտորոշումը մնում է անորոշ, մինչև տարբեր բարդությունների ի հայտ գալը: Մոտավորապես շաքարախտով հիվանդ մարդկանց մեկ երրորդի մոտ շաքարախտը2 ախտորոշված չէ։
Այս տիպի շաքարախտի բուժման համար պարտադիր բաղադրիչներն են դիետան և կանոնավոր մարզումները։ Բերանացի ընդունման դեղորայքների կամ ինսուլինի ներարկումների նշանակումը թելադրվում է նյութափոխանակության խանգարումների արտահայտվածության աստիճանով, չնայած շատ դեպքերում անհրաժեշտ է այդ դեղամիջոցների համալիր ընդունում։ Արյան մեջ գլյուկոզայի ինքնուրույն որոշումը կօգնի Ձեզ պարզել թերապիայի հաջողությունը։
1. Национальный отчет о диабете, 2017 год. Информация о диабете, исследование о бремени для государства в США. (англ. яз)
https://www.cdc.gov/diabetes/pdfs/data/statistics/national-diabetes-statistics-report.pdf
2. Американская Диабетическая Ассоциация. Стандарты медицинской помощи при диабете — 2008. Помощь при диабете, 2007; 31:S12-S54. Информация доступна на веб-сайте с января 2008 года (англ. яз):
http://care.diabetesjournals.org/lookup/content/full/31/Supplement_1/S12