Ինչ է հարկավոր իմանալ HbA1C հետազոտության մասին | armenia
hamburger overlay

Ինչ է հարկավոր իմանալ HbA1C հետազոտության մասին

Հետազոտությունների արդյունքների բազմաքանակ թվերի միջև, որոնք բժիշկները պատրաստում են, HbA1C հետազոտության պարզ ցուցանիշը կարող է օգնել պարզել, թե որքան լավ եք հետևում արյան մեջ շաքարի մակարդակին:

Ամենից առաջ եկեք պարզենք, թե ի՞նչ է HbA1C։

Դուք կարող եք հանդիպել տվյալ ցուցանիշի տարբեր անվանումներ։

  • A1c
  • Գլիկացված հեմոգլոբին
  • Գլիկոզիլացված հեմոգլոբին
  • Հեմոգլոբին A1C

HbА1С մակարդակը (գլիկացված հեմոգլոբինի) ցույց է տալիս, թե էրիտրոցիտներում հեմոգլոբինի քանի տոկոսն է կապվում գլյուկոզայի1 հետ։ Քանի որ հեմոգլոբինի մեջ պարունակվող էրիտրոցիտի կյանքի ժամանակը կազմում է մի քանի ամիս, HbА1С հետազոտությունը թույլ է տալիս որոշել, թե որքանով արդյունավետ է եղել արյան մեջ շաքարի մակարդակի հսկողությունը անցած 2-3 ամսում։

Ի՞նչ պարբերականությամբ է անհրաժեշտ ստուգել HbА1С մակարդակը։

Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիան (ADA) խորհուրդ է տալիս արյան մեջ շաքարի կայուն մակարդակով շաքարախտով հիվանդներին կատարել HbА1С հետազոտությունը յուրաքանչյուր կես տարին, իսկ եթե չի հաջողվում հասնել արյան մեջ շաքարի նախատեսված մակարդակին կամ անհրաժեշտ է փոփոխել անցկացվող բուժումը, այդպիսի հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 3 ամիս2։

HbА1С ո՞ր մակարդակին անհրաժեշտ է ձգտել։

Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի խորհուրդներին համապատասխան, անհրաժեշտ է հասնել նրան, որպիսի HbА1С մակարդակը կազմի 7% կամ ավելի ցածր, և որքան այդ ցուցանիշը մոտ կլինի 6% առանց առողջության համար ռիսկի, այդքան ավելի լավ։ Սակայն յուրաքանչյուր մարդու համար այդ մակարդակը պետք է սահմանվի կախված տվյալ պահին առողջական վիճակից և հաշվի առնելով բազմաթիվ գործոններ (մասնավորապես, արդյոք մարդը զգում է հիպոգլիկեմիայի սկիզբը)։ Ավելի շուտ, եթե ձեր HbА1С մակարդակը գերազանցում է 7%, ապա բժիշկը խորհուրդ կտա ձեզ, թե ինչ պետք է անել, որպիսի այն իջեցվի, ի վերջո, չնայած այլ բաների, այս ցուցանիշի նվազումը նպաստում է շաքարախտի երկարատև բարդությունների ռիսկի նվազեցմանը, որոնք մենք ձգտում ենք կանխել2։

Արդյ՞ոք հնարավոր է խուսափել արյան մեջ շաքարի մակարդակի չափումից, եթե կատարվել է HbА1С հետազոտությունը։

Քանի որ HbА1С մակարդակը հանդիսանում է միջինացված արժեք, այն չի կարող երաշխավորել, որ արյան մեջ շաքարի ցուցանիշները օրվա ընթացքում գտնվում են անվտանգ միջակայքում։ Եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում միջինացված մեծությունը։ Միջին թիվը 5-5-5-5 թվերի և 1-9-1-9 թվերի համար կլինի 5 թիվը, սակայն գրաֆիկի վրա 1-9-1-9 թվերը կերևան որպես կտրուկ վերելքներ ու վայրէջքներ։ Դա վերաբերվում է նաև արյան մեջ շաքարի մակարդակին։ Բազմաթիվ կտրուկ վերելքների և վայրէջքների առկայության դեպքում միջինացումից հետո HbА1С մակարդակը կարող է նմանվել առողջ մարդու3 HbА1С մակարդակին։

Ուստի առավել ճիշտ է գնահատել HbА1С հետազոտության արդյունքները արյան մեջ շաքարի մակարդակի ինքնուրույն վերահսկման արդյունքների առկայության դեպքում։ Չի կարելի հասկանալ, թե ինչպես է զարգանում հիվանդությունը, եթե չի կատարվում արյան մեջ շաքարի ինքնավերահսկում։

Եթե HbА1С մակարդակը ցածր է, արդյ՞ոք նշանակություն ունեն արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները։

Արյան մեջ շաքարի մակարդակը, որպես կանոն, փոփոխվում է օրվա ընթանցքում, և դա կապված է այն բանի հետ, թե ինչ ենք մենք ուտում, որքան ենք շարժվում և հանգստանում։ Ներկայումս HbА1С հետազոտության արդյունքների հետ միասին գնահատվում է նաև գլիկեմիայի բարձր փոփոխականությունը՝ այդպես են կոչվում արյան մեջ շաքարի մակարդակի այդ տատանումները։

Տվյալները, որոնք ստացվել են շաքարախտի բուժմանը և բարդությունների վերաբերյալ ուսումնասիրությաւն ընթացքում (Diabetes Control and Complications Trial, DCCT4), ցույց են տալիս, որ HbА1С նույն մակարդակի դեպքում որոշակի տեսակի բարդությունների առավել ենթակա են այն հիվանդները, որոնց մոտ նշվում են արյան մեջ շաքարի մակարդակի ավելի ցայտուն տատանումներ։

Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե արդյոք ռիսկային խմբում եք և ինչպես են ձեր գործողություններն ազդում արյան շաքարի վրա, ապա Ակկու-Չեկ 360° Ձևի օգնությամբ (Արյան մեջ գլյուկոզայի հետազոտություն՝ ուտելուց ատաջ և հետո) դուք կարող եք հասկանալ, թե ինչպես են ուտելիքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, դեղորայքները, սթրեսը և հիվանդությունը կարող են ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա օրվա ընթացքում։ Ապացուցված է, որ հետազոտման այս համակարգը անգամ օգնում է իջեցնել HbA1C մակարդակը, եթե դրանով աշխատել բժշկի5 հետ միասին։ Սկսե՜ք փոփոխությունները դեպի լավը հենց հիմա։

  1. Американская Диабетическая Ассоциация. Общие положения. Available at: https://www.diabetes.org/diabetes-basics/common-terms/
  2. Американская Диабетическая Ассоциация, стандарты в лечении сахарного диабета. 2010;34(1): S11-S61.Источник (англ. яз): https://care.diabetesjournals.org/content/34/Supplement_1/S11.full
  3. Медскайп сегодня. Как следует интерпретировать результаты гемоглобина A1c (HbA1c) у ваших пациентов с диабетом? Источник (англ. яз): https://www.medscape.com/viewarticle/413375
  4. Исследование и контроль над сахарным диабетом. https://www.niddk.nih.gov/about-niddk/research-areas/diabetes/dcct-edic-diabetes-control-complications-trial-follow-up-study/Pages/default.aspx
  5. Полонский, В. Х.. Структурированный самоконтроль уровня глюкозы крови значительно снижает уровень А1С при плохо контролируемом, неинсулиновом диабете 2 типа: результаты исследования. 2011;34(2):262-267 (англ. яз)