Նեվրալգիա և նյարդային բջիջների վնասվածություն | armenia
hamburger overlay

Նեվրալգիա և նյարդային բջիջների վնասվածություն

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է վնասել նյարդային բջիջների պաշտպանիչ թաղանթը, և ապա նյարդային մանրաթելի երկայնքով իմպուլսների (ազդակների) անցկացումը էապես բարդանում է։ Այդպիսի հիվանդությունը կոչվում է նեվրոպաթիա։

Շատ մարդիկ գիտեն, որ նյարդերի վնասումը կարող է բացասական ազդեցություն թողնել ձեռքերի և ոտքերի ֆունկցիոնալ ունակության վրա՝ ուստի այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հետազոտության ժամանակ բժիշկը պետք է ստուգի զգայունությունը հեռավոր ստորին վերջույթներում (ոտքերի)։ Սակայն նյարդային բջիջների քայքայումը բացասաբար բացասաբար է անդրադառնում մարմնի յուրաքանչյուր օրգանի աշխատանքի վրա՝ սկսած մարսողական տրակտից և ավարտած միզապարկով և սեռական օրգաններով: Բացի այդ, նյարդային համակարգի վնասումը կարող է դժվարացնել արյան մեջ շաքարի պակասի ախտանիշների զգացումը և ապա հիպոգլիկեմիան մնում է չճանաչված1։

Ո՞վ է վտանգված դիաբետիկ նեվրոպաթիայի ռիսկին։

Մոտ 60-70% մարդկանց մոտ, որոնք տառապում են շաքարախտով, անխուսափելիորեն առաջանում են նյարդային համակարգի հիվանդություններ։ Բոլորից առավել նյարդային համակարգի վնասման ենթակա են մարդիկ, որոնք 25 տարվա ընթացքում տառապում են շաքարախտով, ինչպես նաև բարձր խոլեստերին, հիպերտոնիկ կամ ավելորդ քաշ ունեցող դիաբետիկները։ Այդ հիվանդությունը նույնպես հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր չունեն իրենց արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկողություն:

Նեվրոպաթիայի ախտանիշները

Կախված նեվրոպաթիայի տեսակից և այն բանից, թե որ նյարդերն են վնասված, նկատվում են տարբեր ախտանիշներ։ Որոշ դեպքերում նեվրոպաթիան կարող է ընդհանրապես ոչ մի կերպ չարտահայտվել։ Քանի որ այս հիվանդությունը զարգանում է դանդաղ, ապա դրա ախտանիշները կարող են երկար ժամանակ թաքնված մնալ. Ուշադրություն դարձրեք հետևյալ բնորոշ փոփոխություններին1

  • Թմրություն, ծակոց կամ ցավի զգացումներ ոտքերի կամ ձեռքերի մատների շրջանում, ոտքերում, ոտնաթաթերում կամ ձեռքերում
  • Զգայունության նվազում հպումների հանդեպ
  • Մարսողության խանգարում, սրտխառնոց կամ փսխում
  • Կուլ տալու դժվարություն
  • Լուծ կամ փորկապություն
  • Գլխապտույտ կամ թուլություն կանգնելուց կամ նստելուց
  • Չափազանց քրտնոտություն գիշերները կամ ուտելուց
  • Դժվար միզարտադրություն
  • Սեքսուալ խանգարումներ (տղամարդկանց մոտ էրեկցիայի խանգարում կամ կանանց մոտ հեշտոցի չորություն)
  • Հավասարակշռության և համակարգվածության խանգարում։

Դիաբետիկ նեվրոպաթիայի բուժում

Դիաբետիկ նեվրոպաթիայի բուժումը անհրաժեշտ է սկսել արյան մեջ շաքարի վերահսկումից։ Բացի այդ, Ձեզ կօգնի ճիշտ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և դեղորայքային բուժումը։ Բուժող բժիշկը կարող է նույնպես նշանակել Ձեզ բերանացի ընդունման դեղամիջոցներ կամ տեղական ցավազրկման հատուկ կրեմ։

Վերը նշված ախտանիշներից որևէ մեկի առաջացման դեպքում, դիմեք Ձեր բուժող բժշկի օգնությանը։

1 Национальный институт по лечению и профилактике диабета, заболеваний пищеварительного тракта и почек. Диабетические невропатии: повреждение нервов при диабете. Информация доступна с 16 октября 2008 года на веб-сайте:

http://diabetes.niddk.nih.gov/dm/pubs/neuropathies/index.htm.