Հղիության շաքարախտը առաջանում է երբ ընկերքային հորմոնները և քաշի ավելացումը բերում են լյարդի և ծայրամասային հյուսվածքների (գլխավորապես մկանային) սեփական ինսուլինի հանդեպ զգայունության անկմանը։ Հիվանդության այդպիսի տարբերակը կարող է առաջանալ նախկինում երբեք շաքարախտով չտառապող կանանց մոտ։ Ըստ վիճակագրության տվյալների, մինչև 7% հղի կանայք կարող են հիվանդանալ հղիության շաքարախտով1։ Որպես կանոն, ծննդաբերությունից հետո այդ տիպի շաքարախտը անցնում է։
Հղիության շաքարախտը կարող է դառնալ մոր մոտ բարձր արյան ճնշման և նորածնի մոտ ավելորդ քաշի պատճառ։ Բացի այդ, մոր և երեխայի մոտ հետագայում ավելանում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։ Ապագայում երեխան ավելի ենթակա է ճարպակալման զարգացման ռիսկին2։
Դուք կարող եք նվազեցնել այդ բոլոր ռիսկերը՝ մշտապես վերահսկելով ձեր քաշը, պարբերաբար զբաղվելով ֆիզիկական վարժություններով և հետևելով առողջ սննդակարգին։ Խորհրդակցեք ձեր բուժող բժիշկի հետ, որպիսի ընտրեք այնպիսի վերահսկման և բուժման ռեժիմ, որն առավելագույնս է համապատասխանում ձեզ:
Հղիության շաքարախտ
