Շաքարախտով տառապող մարդու համար, ոտքերի ամենօրյա խնամքը առողջության մասին հոգ տանելու բաղկացուցիչ մասն է կազմում։ Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է վնասել արյունատար անոթները, որոնք ապահովում են ոտքերը թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան շրջանառության անբավարարությունը կարող է բերել տրոֆիկ խանգարումների, նյարդային բջիջներին վնաս հասցնել, բարձրացնել վարակման ռիսկը և ոտնաթաթերի հաշմանդամության դեֆորմացիայի ձևավորումը։
Դիաբետիկ ոտնաթաթը և դրա հետ կապված բարդությունները (խոցեր, ոսկորների դեստրուկցիա, գանգրենա) հաճախ ավարտվում են վերջույթների անդամահատումով, ինչը հանդիսանում է կյանքի փրկության միակ մեթոդը։ Ցավոք, վիճակագրությունը ցույց է տալիս,որ ստորին վերջույթների անդամահատումների 60% ավելի դեպքերը կատարվում են շաքարախտով1 տառապող մարդկանց մոտ։
Ինչին պետք է ձգտել
Շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում կատարել ոտնաթաթերի բժշկական զննում առնվազն տարին մեկ անգամ, իսկ ոտնաթաթերի վնասվածքների առկայության դեպքում՝ ավելի հաճախ2։ Եթե Դուք ունեք ստորև նշված ախտանիշներից որևէ մեկից, Ձեզ հարկավոր է դիմել բժշկին3։
- Ցավի նկատմամբ ցածր զգայունություն կամ ոտքերի կամ ոտնաթաթերի ցավի, շոշափելի կամ ջերմաստիճանի զգայունության ցածր շեմ
- Մաշկի վրա ճաքեր և վերքեր
- Ներաճած եղունգներ
- Ոտնաթաթի ձևի դեֆորմացիա
- Կալուսներ և կոշտուկներ։
Ոտնաթաթերի խնամքի օգտակար սովորություններ շաքարախտի դեպքում
Պահպանելով Ձեր բուժող բժշկի կողմից առաջարկված արյան մեջ շաքարի մակարդակը, և հատուկ ուշադրություն դարձնելով ոտնաթաթերի ամենօրյա խնամքի վրա, Դուք կարող եք կանխել բարդությունների հետագա առաջընթացը։ Եթե Դուք ցանկանում եք ունենալ առողջ ոտնաթաթեր և ոտքերի մատներ, ապա հետևեք այս հասարակ կանոններին4․
- Պարբերաբար զննեք ձեր ոտնաթաթերը
- Կրեք հարմարավետ ոտնաման
- Ոտքերը լվացեք ամեն օր տաք ջրով և օճառով
- Կտրեք ձեր ոտքերի եղունգները ուղիղ գծով, ոչ թե կլոր գծով, բայց ոչ շատ կարճ.
Ոտքերի և ոտնաթաթերի վնասվածքներ
